Բա՜, մենք շինարար ազգ ենք: Բայց մեզ հակառակ այդ «անիրավ» ճապոնացիները բացահայտեցին, որ աշխարհում ոչ մի շինարար չէր կարող իր ազգի համար այդպիսի անորակ տներ կառուցել, օջախից դուրս եկած մարդը երբեք չէր սարքի այդպիսի օջախ, որ փլվեր իր հարազատներին գլխին: Բա շինարար ազգը այսպիսի քաղաքներ, գյուղեր, ճանապարհներ կկառուցի՞, վերջիններն ամեն տարի նորոգվում են՝ պահպանելով փողոցի նույն փոսերը նույն տեղերում: Ուշադիր նայեք բակերին, որտեղ պատահի՝ կառուցված շինություններին, մտեք քանդված շենքերի մուտքերը, նայեք անծառ և անծաղիկ փողոցներին, ամեն ինչ կեղտի, փոշու ու աղբի մեջ շաղախված:
«Ամոթ չունեն» նաև գերմանացիները, ո՞նց էին նստել ու հաշվել Հայաստանին տրված օգնության չափը. «Շպիգել» ամսագիրը գրեց, որ եթե Հայաստանին տրված ամբողջ օգնությունը հավասար բաժանեին հայ ընտանիքների միջև, ապա յուրաքանչյուր ընտանիք կունենար մոտ 140-160 հազար սովետական ռուբլի: Նկատեցի՞ք՝ չի ասում բաժանեին աղետյալ ընտանիքներին, այլ՝ յուրաքանչյուր հայ ընտանիքի, որոնք կունենային 3-4 հարկանի տուն, 4-5 մեքենայով:
No comments:
Post a Comment