Sunday, April 8, 2012

Ախալքալաքում դրվել է Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծի նոր կայարանի հիմքը

Tert.am. 7-4-2012- Վրաստանի Ախալքալաք քաղաքից 5 կմ հեռավորության վրա պայթեցվել է Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներին խոչընդոտող, 2 հազ մետր բարձրությամբ տեղամասը: APA գործակալության համաձայն` Վրաստանի տարածաշրջանային ու ենթակառուցվածքների զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին և «Ազերյոլսերվիս» ՍՊԸ նախագահ Ջավիդ Գուրբանովն այցելել են շինհրապարակ, որտեղ դրվել է նոր երկաթուղային կայարանի հիմքը: Նախարարի խոսքով` շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, ինչից հետո, աշխատանքով կապահովվի տեղի 550 բնակիչ, իսկ Բաքու-Թբիլիսի -Կարս երկաթգծի Մարաբդա- Կարցախի հատվածում աշխատանքով կապահովի 4 հազ մարդ:

No comments: