Sunday, April 8, 2012

Ռուսաստանցի տնտեսագետ. Իրանական նաթի գնման վերաբերյալ եվրոպական սահմանափակումները որոշիչ դեր չեն խաղում

News.am. 8-4-2012- Եվրոպա իրանական գազի առաքման վերաբերյալ սահմանափակումները երկարաժամկետ հեռանկարում Իրանի արտահանման պոտենցիալի վրա էական ազդեցություն չեն կարող ունենալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության ամբիոնի վարիչ Լեոնիդ Գրիգորեւը: Նրա խոսքով` Իրանից նավթի գնման կրճատման միտումները, իհարկե, այնքան էլ հաճելի չեն Թեհրանին, բայց այսօրվա դրությամբ այն սպառնալի մասշտաբների չի հասնում: «Իրանական նավթը հիմնականում արտահանվում է Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա: Հենց այդ շուկաներն են ռազմավարական առումով կարեւոր Իրանի համար: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, ավելի շատ քաղաքականություն է, քան տնտեսություն: Իրանի նկատմամբ սահմանափակումների կիրառումն ի զորու չէ ծնկի բռերել այդ երկրի տնտեսությանը»,-նկատել է Գրիգորեւը` ընդգծելով, որ Իրանի համար եւս մեկ մեղմացուցիչ գործոն է գների աճը: Բացի այդ, ըստ Գրիգորեւի, խոսքը Իրանից նավթի գնման ոչ թե ամբողջական դադարեցման, այլ դրա կրճատման մասին է: «Կանխատեսվում է նավթի արտահանման մոտ 20%-ի կրճատում, սակայն աճող գների ֆոնին դա այդքան էական չի լինի»,- նշեց պրոֆեսորը:

No comments: