Tert.am. 22-5-2012- Միացյալ Նահանգները եղել է աշխարհի առաջին պետությունը, որը կառավարության հատուկ որոշմամբ 1953թ-ին գրավոր միջազգային դատարանին տեղյակ է պահել այն մասին, որ հայերի հանդեպ 1915թ-ին իրականացրածը ցեղասպանություն է և նշել «ջենոսայդ» բառը: Այս մասին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Նարեկացի արվետի միությունում «Հայկական հարցի լուծումը միջազգային իրավունքի համատեքստում. Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» թեմայով դասախոսության ընթացքում: Նրան հատկապես զարմացնում է այն, որ բոլոր հայերը սպասում են այն օրվան, թե երբ է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտասանելու «genocide» բառը, և ըստ նրա՝ այսօր ամեն ինչ արվում է միայն այդ բառի համար: «Այն դարձել է կախարդական փայտիկի, ազարտի ու օրգազմի նման մի բան, բայց մեր իրավունքները խարսխված չեն Ցեղասպանության ընդունման փաստի վրա: Երբ մարդկանց հարցնում ես՝ ի՞նչ է փոխվելու, եթե վաղը Օբաման ասաց այդ բառը, ոչ մեկը չգիտի հարցի պատասխանը, ասում են՝ դա կարևոր է, ասում են, որ ԱՄՆ-ն ճանաչեց, Թուրքիան էլ կճանաչի Ցեղասպանությունը: Բայց արդյո՞ք դա այդպես է, կամ եթե Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասանությունը, կվերադարձնի՞ հայկական տարածքները. իհարկե, ոչ»,-ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիան կարող է ասել. «Կներեք, անցած լինի»: Պապյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ցեղասպանության ճանաչումն ու տարածքների վերադարձը մեկը մյուսից չեն բխում: Ըստ նրա՝ այս հարցում հենքը պետք է դնել փաստաթղթերի վրա: «Ա՜յ, երբ որ մենք խոսում ենք փաստաթղթերի մասին, որոնցով ամրագրված են իրավունքներ՝ այդ թվում տարածքային, և եթե մենք կարողանում ենք սա շրջանառության մեջ դնել, մտցնել միջազգային դատարան, սա կլինի իրավական լծակ՝ Թուրքիայի դեմ: Նման դեպքում եթե մենք չենք կարողանում այդ տարածքները վերցնել, գոնե որոշակի իրավունքներ կարող ենք ունենալ, օրինակ՝ ազատ, անվճար տրանզիտի իրավունք, հուշարձանների իրավունք և այլ մի շարք իրավունքներ»,-ասաց նա: Պատմաբանը այս շփոթությունը, թե Թուրքիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվերադարձնի հայկական տարածքները, պայմանավորում է հրեաների Հոլոքոստի ընդունման և փոխհատուցման հանգամանքով: «Հրեաները փոխհատուցում ստացան ոչ թե որ ընդունեցին գերմանացիները Հոլոքոստը, այլ որ 1952թ-ին Լյուքսենբուրգում կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև համապատասխան պայմանագիր և այդ պայմանագրի հիման վրա են հատուցումները ստանում»,-ամփոփեց պատմաբանը: Wednesday, May 23, 2012
ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1953թ-ին. Արա Պապյան
Tert.am. 22-5-2012- Միացյալ Նահանգները եղել է աշխարհի առաջին պետությունը, որը կառավարության հատուկ որոշմամբ 1953թ-ին գրավոր միջազգային դատարանին տեղյակ է պահել այն մասին, որ հայերի հանդեպ 1915թ-ին իրականացրածը ցեղասպանություն է և նշել «ջենոսայդ» բառը: Այս մասին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Նարեկացի արվետի միությունում «Հայկական հարցի լուծումը միջազգային իրավունքի համատեքստում. Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը» թեմայով դասախոսության ընթացքում: Նրան հատկապես զարմացնում է այն, որ բոլոր հայերը սպասում են այն օրվան, թե երբ է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտասանելու «genocide» բառը, և ըստ նրա՝ այսօր ամեն ինչ արվում է միայն այդ բառի համար: «Այն դարձել է կախարդական փայտիկի, ազարտի ու օրգազմի նման մի բան, բայց մեր իրավունքները խարսխված չեն Ցեղասպանության ընդունման փաստի վրա: Երբ մարդկանց հարցնում ես՝ ի՞նչ է փոխվելու, եթե վաղը Օբաման ասաց այդ բառը, ոչ մեկը չգիտի հարցի պատասխանը, ասում են՝ դա կարևոր է, ասում են, որ ԱՄՆ-ն ճանաչեց, Թուրքիան էլ կճանաչի Ցեղասպանությունը: Բայց արդյո՞ք դա այդպես է, կամ եթե Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասանությունը, կվերադարձնի՞ հայկական տարածքները. իհարկե, ոչ»,-ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիան կարող է ասել. «Կներեք, անցած լինի»: Պապյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Ցեղասպանության ճանաչումն ու տարածքների վերադարձը մեկը մյուսից չեն բխում: Ըստ նրա՝ այս հարցում հենքը պետք է դնել փաստաթղթերի վրա: «Ա՜յ, երբ որ մենք խոսում ենք փաստաթղթերի մասին, որոնցով ամրագրված են իրավունքներ՝ այդ թվում տարածքային, և եթե մենք կարողանում ենք սա շրջանառության մեջ դնել, մտցնել միջազգային դատարան, սա կլինի իրավական լծակ՝ Թուրքիայի դեմ: Նման դեպքում եթե մենք չենք կարողանում այդ տարածքները վերցնել, գոնե որոշակի իրավունքներ կարող ենք ունենալ, օրինակ՝ ազատ, անվճար տրանզիտի իրավունք, հուշարձանների իրավունք և այլ մի շարք իրավունքներ»,-ասաց նա: Պատմաբանը այս շփոթությունը, թե Թուրքիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվերադարձնի հայկական տարածքները, պայմանավորում է հրեաների Հոլոքոստի ընդունման և փոխհատուցման հանգամանքով: «Հրեաները փոխհատուցում ստացան ոչ թե որ ընդունեցին գերմանացիները Հոլոքոստը, այլ որ 1952թ-ին Լյուքսենբուրգում կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև համապատասխան պայմանագիր և այդ պայմանագրի հիման վրա են հատուցումները ստանում»,-ամփոփեց պատմաբանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment