Tuesday, May 1, 2012

Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ս.թ. մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` Հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը և հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը: Նիստի ավարտին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Խրիստաս Մալիկկիդիսը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

No comments: