Tert.am. 26-5-2012- ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում Քլինթոնը կլինի հունիսի 4-ին և հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հունիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանից կմեկնի Ադրբեջան և հանդիպում կունենա նախահագահ Իլհամ Ալիևի հետ: Նուլանդը տեղեկացրել է, որ Քլինթոնը կովկասյան երեք պետությունների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր: Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում, կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու Սիրիայի, Իրանի խնդիրները: Sunday, May 27, 2012
Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան
Tert.am. 26-5-2012- ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում Քլինթոնը կլինի հունիսի 4-ին և հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հունիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանից կմեկնի Ադրբեջան և հանդիպում կունենա նախահագահ Իլհամ Ալիևի հետ: Նուլանդը տեղեկացրել է, որ Քլինթոնը կովկասյան երեք պետությունների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր: Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում, կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու Սիրիայի, Իրանի խնդիրները:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment