Tert.am. 26-5-2012- Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդը, չնայած արտաքին ճնշումներին՝ պաշտպանում է իր երկիրը, որտեղ ապրել է դարեր շարունակ: Այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ այս եզրակացության են եկել Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենին, Բերնար Ֆուրնիեն, ովքեր այսօր լրագրողների հետ հանդիմանը կիսվեցին իրենց տպավորություններով: «Ղարաբաղի ժողովուրդն այդ հողում ապրում է ավելի քան տասը դար, և այդ երկրի բնակչությունն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի խաղաղությունն ու շարունակի նույնքան ներդաշնակ ապրել, որքան որ ապրել է մինչ այսօր»,- ասաց Սոֆի Ժուասեն և ավելացրեց, որ ստացած տպավորություններից հետո իրենց մոտ ցանկություն է եղել կոնկրետ արտահայտել Ֆրանսիայի հետ Ղարաբաղի բարեկամությունը: Ըստ նրա, իրենք առաջարկել են, որպեսզի Ֆրանսիայի Էքսպրովանս քաղաքը և Ստեփանակերտը դառնան քույր քաղաքներ: Անդրադառնալով ԼՂՀ իրենց այցի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, սենատոր Սոֆի Ժուասենին ասաց. «Առաջին հերթին մենք արձագանքել ենք ԼՂՀ իշխանությունների հրավերին: Բացի այդ Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կարևոր է՝ մենք ինքներս սեփական աչքերով տեսնենք: Այս տարածքն արգելված տարածք չէ, բազմաթիվ այլ պատվիրակություններ եկել են այդ երկիր մեզանից առաջ»։ Ֆիլիպ Մարինին առավել մանրամասն անդրադարձավ իրենց այցի օրակարգին՝ նշելով, որ Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից բացի, իրենք նաև հանդիպումներ են ունեցել Արցախում ԼՂՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների հետ: «Հատկապես Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպմանը մեզ համար ակնհայտ դարձավ, որ մենք իրարից ոչ հեռու ժողովուրդներն ենք, այլ կերպ՝ եղբայր ազգեր»,- ասաց Ֆիլիպ Մարինին և ավելացրեց. «Այսօրվա աշխարհում չի կարելի վախենալ թափանցիկությունից, և այն ինչ-որ մենք տեսել ենք այդ երկրում դրա մասին էլ կխոսենք»: Սենատի անդամները նաև տեղեկացրեցին, որ Հայաստան և Արցախ են այցելել ֆրանս –հայկական հարաբերությունների զարգացման նպատակով: Sunday, May 27, 2012
ԼՂ-ում ապրող ժողովուրդը պաշտպանում է իր երկիրը. Ֆրանսիացի սենատորներ
Tert.am. 26-5-2012- Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդը, չնայած արտաքին ճնշումներին՝ պաշտպանում է իր երկիրը, որտեղ ապրել է դարեր շարունակ: Այցելելով Լեռնային Ղարաբաղ՝ այս եզրակացության են եկել Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենին, Բերնար Ֆուրնիեն, ովքեր այսօր լրագրողների հետ հանդիմանը կիսվեցին իրենց տպավորություններով: «Ղարաբաղի ժողովուրդն այդ հողում ապրում է ավելի քան տասը դար, և այդ երկրի բնակչությունն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի խաղաղությունն ու շարունակի նույնքան ներդաշնակ ապրել, որքան որ ապրել է մինչ այսօր»,- ասաց Սոֆի Ժուասեն և ավելացրեց, որ ստացած տպավորություններից հետո իրենց մոտ ցանկություն է եղել կոնկրետ արտահայտել Ֆրանսիայի հետ Ղարաբաղի բարեկամությունը: Ըստ նրա, իրենք առաջարկել են, որպեսզի Ֆրանսիայի Էքսպրովանս քաղաքը և Ստեփանակերտը դառնան քույր քաղաքներ: Անդրադառնալով ԼՂՀ իրենց այցի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, սենատոր Սոֆի Ժուասենին ասաց. «Առաջին հերթին մենք արձագանքել ենք ԼՂՀ իշխանությունների հրավերին: Բացի այդ Ֆրանսիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կարևոր է՝ մենք ինքներս սեփական աչքերով տեսնենք: Այս տարածքն արգելված տարածք չէ, բազմաթիվ այլ պատվիրակություններ եկել են այդ երկիր մեզանից առաջ»։ Ֆիլիպ Մարինին առավել մանրամասն անդրադարձավ իրենց այցի օրակարգին՝ նշելով, որ Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից բացի, իրենք նաև հանդիպումներ են ունեցել Արցախում ԼՂՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների հետ: «Հատկապես Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպմանը մեզ համար ակնհայտ դարձավ, որ մենք իրարից ոչ հեռու ժողովուրդներն ենք, այլ կերպ՝ եղբայր ազգեր»,- ասաց Ֆիլիպ Մարինին և ավելացրեց. «Այսօրվա աշխարհում չի կարելի վախենալ թափանցիկությունից, և այն ինչ-որ մենք տեսել ենք այդ երկրում դրա մասին էլ կխոսենք»: Սենատի անդամները նաև տեղեկացրեցին, որ Հայաստան և Արցախ են այցելել ֆրանս –հայկական հարաբերությունների զարգացման նպատակով:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment