հոգևորականությունը քննադատել է Ադրբեջանում Եվրատեսիլի անցկացումը, և դա բերել է հարաբերությունների հետագա վատացման: Գրում է բրիտնական The Guardian: «Թեհրանից դեսպանի ետկանչումը տեղի ունեցավ իրար գործերի միջամտելու վերաբերյալ մի քանի ամիս շարունակվող փոխադարձ մեղադրանքներից հետո”,- կարծիք է հայտնել հոդվածագիրը: Ավելի վաղ Իրանի հոգևորականներն ու օրենսդիրները քննդատել էին շիիթական Ադրբեջանում Եվրատեսիլի անցկացումը`զայրույթ հայտնելով նաև նույն օրերին սպասվող գեյ-շքերթի անցկացման առիթով: Բացի այդ Իրանին բողոքն էր հարուցել հակաիրանական միջացառումների անցկացումը, որոնց ընթացքում նաև վիրավորանքներ էին հնչել նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Հոմենեյի հասցեին: Նկատենք նաև, որ վերջին շրջանում Ադրբեջանը ինտենսիվացրել է Իրանին ուղղված մեղադրանքներն Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների պատճառով`հնչեցնելով արդեն վաղուց հայտնի թեզերը: Ադրբեջանը հակաիրանական պահվածքը նաև հիմնավորում է նաև նրանով, թե իբր «Իրանը չի կարողանում թեթև տանել մեծաթիվ տուրիստների, այդ թվում իրանցիների այցն Ադրբեջան, ովքեր տեսնում են Ադրբեջանի հաջողությունները: Այդ հաջողությունները որոշ շրջանակների անհանգստացնում են»: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ նախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը: Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական լարվածության պատճառ են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանն իր տարածքը տրամադրում է Իսրայելին Թեհրանին հետախուզելու համար, Իրանը մեղադրում է Ադրբեջանին իր միջուկագետների սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Ադրբեջանն էլ Իրանին մեղադրում է իբր իր տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու փորձերի միջև:
Wednesday, May 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment