Tuesday, May 1, 2012

Ադրբեջանի անհավատ պաշտոնյաներին Հոսնի Մոբարաքի և Ռեզա շահի ճակատագիրն է սպասվում. Իրանցի ուսանողների նախազգուշացումը

Panorama.am. 30-4-2012- Ադրբեջանի անհավատ պաշտոնյաներին Հոսնի Մոբարաքի և Մոհամմադ Ռեզա շահի ճակատագիրն է սպասվում:Այդ մասին իրանական «Արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշված է Իրանի հյուսիսային նահանգների համալսարանների ուսանողների համատեղ հայտարարության մեջ: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թավրիզի, Ուրմիայի և Զենջանի համալսարանների ուսանողներն իրենց համատեղ հայտարարության մեջ, քննադաելով Ադրբեջանի իշխանությունների վարած հակաիսլամական քաղաքականությունը, ընդգծել են, որ դեռևս «Եվրատեսիլ» մրցույթը չի սկսվել, սակայն բռնությունն ու ճնշումներն ուղեկցում են բազմաթիվ մարդկանց, ովքեր ստիպված լքում են իրենց տներն ու բնակավայրերը: Հիշեցնենք, որ օրերս, Թավրիզում ակտիվ գործունեություն ծավալող իրանցի հոգևորական Ռուհոլլահ Բեջանին Ալիևին գրած սպառնալից նամակում, նախ` քննադատել էր Բաքվի վարած հակաիսլամական քաղաքականություն, իսկ այնուհետև հավելել. «Եթե Բաքվում անցկացնես Եվրատեսիլ մրցույթն ու համասեռամոլների շքերթը, երդվում եմ, առանց հաշվի առնելու կառավարությանս դիրքոշումը, իսլամի սկզբունքների համաձայն` հյուպատոսարանդ կփակեմ, և այդ դեպքում, ոչ մի նախագահի, նույնիսկ Ահմադինեժադի հորդորները չեմ լսի, սա իմ վերջին նախազգուշացումն է, և այդ քայլը կատարելու համար պատրաստ եմ նույնիսկ արյունս թափել, Աստված վկա»:

No comments: