News.am. 25-5-2012- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն, այսօր` մայիսի 25-ին, հանդիպել է ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենի, Ֆիլիպ Մարինիի եւ Բերնար Ֆուրնիեի հետ: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆրանսիացի սենատորները տեղեկացրել են, որ իրենք սիրով են ընդունել Լեռնային Ղարաբաղի հրավերը, այցելել ու շատ արդյունավետ քննարկումներ են ունեցել ԼՂՀ նախագահի, պատգամավորների եւ նախարարների հետ, ծանոթացել են ԼՂ ժողովրդի ձգտումներին ու այդ երկրի հիասքանչ բնությանը: Նրանք արձանագրել են, որ հաճելիորեն զարմացած են Արցախի ժողովրդի տոկունությամբ, հետեւողականությամբ ու հատկապես ջերմ ընդունելությամբ: «Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղ կատարած ձեր ուղեւորության հետ կապված Ադրբեջանի արձագանքը հուսախաբ չի արել ձեզ»,- ասել է Ռուստամյանը եւ ապա մեղմ հումորով նկատել. «Ադրբեջանական «սեւ ցուցակում» դուք, անշուշտ, լավ բարեկամներ կգտնեք»: «Մեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին»,-ժպիտով արձագանքել է սենատոր Ֆիլիպ Մարինին: Ռուստամյանն անդրադարձել է դեռեւս Խորհրդային պետության փլուզումից առաջ Լեռնային Ղարաբաղում սկսված ժողովրդական շարժմանը, ներկայացրել խորհրդային եւ միջազգային օրենքներին համապատասխան` անկախության հանրաքվեով ինքնորոշված Ղարաբաղի ձեռքբերումները, Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը, խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, նախապայմաններով խոսող Թուրքիայի մոտեցումների անընդունելի լինելը Հայաստանի համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, միջուկային ծրագրի հետ կապված իրանական խնդրին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր եւս: Saturday, May 26, 2012
Մեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին Ղարաբաղ. ֆրանսիացի սենատոր
News.am. 25-5-2012- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն, այսօր` մայիսի 25-ին, հանդիպել է ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենի, Ֆիլիպ Մարինիի եւ Բերնար Ֆուրնիեի հետ: ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆրանսիացի սենատորները տեղեկացրել են, որ իրենք սիրով են ընդունել Լեռնային Ղարաբաղի հրավերը, այցելել ու շատ արդյունավետ քննարկումներ են ունեցել ԼՂՀ նախագահի, պատգամավորների եւ նախարարների հետ, ծանոթացել են ԼՂ ժողովրդի ձգտումներին ու այդ երկրի հիասքանչ բնությանը: Նրանք արձանագրել են, որ հաճելիորեն զարմացած են Արցախի ժողովրդի տոկունությամբ, հետեւողականությամբ ու հատկապես ջերմ ընդունելությամբ: «Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղ կատարած ձեր ուղեւորության հետ կապված Ադրբեջանի արձագանքը հուսախաբ չի արել ձեզ»,- ասել է Ռուստամյանը եւ ապա մեղմ հումորով նկատել. «Ադրբեջանական «սեւ ցուցակում» դուք, անշուշտ, լավ բարեկամներ կգտնեք»: «Մեզ համար միեւնույնն է, թե Ադրբեջանն ինչպես կարձագանքի մեր այցին»,-ժպիտով արձագանքել է սենատոր Ֆիլիպ Մարինին: Ռուստամյանն անդրադարձել է դեռեւս Խորհրդային պետության փլուզումից առաջ Լեռնային Ղարաբաղում սկսված ժողովրդական շարժմանը, ներկայացրել խորհրդային եւ միջազգային օրենքներին համապատասխան` անկախության հանրաքվեով ինքնորոշված Ղարաբաղի ձեռքբերումները, Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքը, խնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, նախապայմաններով խոսող Թուրքիայի մոտեցումների անընդունելի լինելը Հայաստանի համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, միջուկային ծրագրի հետ կապված իրանական խնդրին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր եւս:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment