Saturday, May 26, 2012

«Ադրբեջանը տարածաշրջանում մեր կարևոր ռազմավարական գործընկերն է». Էրդողան

1in.am. 25-5-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հանրապետության օրվա
կապակցությամբ շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Գյուլն իր ուղերձում նշել է, որ 20 տարվա ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգացել են բոլոր ոլորտներում: Աբդուլլահ Գյուլն Իլհամ Ալիևին ու նրա կնոջը հրավիրել է այցելել Թուրքիա: Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը երկու երկրներ են, որոնք հենվում են իրենց ընդհանուր պատմության, մշակույթի ու ամուր կապերի վրա: Էրդողանը նաև նշել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում իրենց կարևոր ռազմավարական գործընկերն է:

No comments: