Tert.am. 25-5-2012- Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների բոլոր գործողությունները, պետք է անհապաղ դադարեցվեն. ասված է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևում: Բանաձևում ասվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը Բաքվում` մայիսի 26-ին, պետք է հնարավորություն տա Ադրբեջանին` ապացուցելու, որ երկիրը ձգտում է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը: Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի ազատության և հավաքների ազատության դեմ ճնշումները և բարեփոխումներ իրականացնել` օրենսդրական դաշտում: Եվրախորհրդարանի անդամները քննադատել են նաև հազարավոր մարդկանց տներից վտարման գործընթացը` Բաքվում Crystal Palace-ի կառուցման համար, որտեղ էլ տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մշտադիտարկում անցկացնել, իսկ Եվրոպական միության երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են երկրում մարդու իրավունքների խախտումների համար: Ադրբեջանն արդեն հասցրել է հերթական հիստերիա բարձրացնել այս բանաձևի կապակցությամբ: Երկրիի արտաքին գործերի նախարարության հատուկ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը չմտածված և անարդար որոշում է: Saturday, May 26, 2012
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ
Tert.am. 25-5-2012- Ադրբեջանում խոսքի և հավաքների ազատության սահմանափակումների բոլոր գործողությունները, պետք է անհապաղ դադարեցվեն. ասված է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևում: Բանաձևում ասվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթի անցկացումը Բաքվում` մայիսի 26-ին, պետք է հնարավորություն տա Ադրբեջանին` ապացուցելու, որ երկիրը ձգտում է ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը: Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի ազատության և հավաքների ազատության դեմ ճնշումները և բարեփոխումներ իրականացնել` օրենսդրական դաշտում: Եվրախորհրդարանի անդամները քննադատել են նաև հազարավոր մարդկանց տներից վտարման գործընթացը` Բաքվում Crystal Palace-ի կառուցման համար, որտեղ էլ տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մշտադիտարկում անցկացնել, իսկ Եվրոպական միության երկրներին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են երկրում մարդու իրավունքների խախտումների համար: Ադրբեջանն արդեն հասցրել է հերթական հիստերիա բարձրացնել այս բանաձևի կապակցությամբ: Երկրիի արտաքին գործերի նախարարության հատուկ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը չմտածված և անարդար որոշում է:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment