Tert.am. 26-5-2012- Իրանը առաջիկա զորավարժությունների ընթացքում կներկայացնի սեփական արտադրության ուղղաթիռները, որոնք ամերիկյան AH-1 Cobra ուղղաթիռի կրկնօրինակն են: Jane's պարբերականի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ Քյոմարս Հեյդարին: Նրա խոսքով, իրանական ուղղաթիռները մի շարք նոր համակարգեր են ստացել, որոնց շնորհիվ դրանք որոշ ցուցանիշներով հավասարվում են ամերիկյան AH-64 Apache ուղղաթիռներին: ԱՄՆ-ն 1960-1970-ական թվականներին Իրանին 202 AH-1J SeaCobra ուղղաթիռ էր մատակարարել, որոնցից 62-ը համալրված էին հակատանկային հրթիռներ բաց թողնելու համակարգերով: Երկրում 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ ռազմական տեղնիկայի մատակարարումը դադարեցվեց: Ներկայում իրանական Cobra տիպի ուղղաթիռների քանակը, որոնք այդ երկրի սպառազինության տակ են, անհայտ է: Saturday, May 26, 2012
Իրանը ամերիկյան Cobra հարվածային ուղղաթիռի կրկնօրինակն է արտադրում
Tert.am. 26-5-2012- Իրանը առաջիկա զորավարժությունների ընթացքում կներկայացնի սեփական արտադրության ուղղաթիռները, որոնք ամերիկյան AH-1 Cobra ուղղաթիռի կրկնօրինակն են: Jane's պարբերականի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ Քյոմարս Հեյդարին: Նրա խոսքով, իրանական ուղղաթիռները մի շարք նոր համակարգեր են ստացել, որոնց շնորհիվ դրանք որոշ ցուցանիշներով հավասարվում են ամերիկյան AH-64 Apache ուղղաթիռներին: ԱՄՆ-ն 1960-1970-ական թվականներին Իրանին 202 AH-1J SeaCobra ուղղաթիռ էր մատակարարել, որոնցից 62-ը համալրված էին հակատանկային հրթիռներ բաց թողնելու համակարգերով: Երկրում 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ ռազմական տեղնիկայի մատակարարումը դադարեցվեց: Ներկայում իրանական Cobra տիպի ուղղաթիռների քանակը, որոնք այդ երկրի սպառազինության տակ են, անհայտ է:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment