News.am.24-5-2012- Այս տարի Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ - 2012» -ի նախաշեմին «Euronews»-ը հետազոտել է մրցույթի պատմության ընթացքում միավորները, որոնք երկրները միմյանց շնորհում են:
Ինչպես գրում է «Euronews»-ը, «Եվրատեսիլը» «Եվրատեսիլ» չի լինի առանց ամենամյա մեղադրանքների` «քաղաքական» կամ «փաթեթով» քվեարկությունների մասին, երբ հարեւան, մշակութային նմանություններ ունեցող կամ համակիր երկրներն ավելի բարձր միավորներ են միմյանց տալիս:
Ոմանց քվեարկության գործընթացի կանխատեսելի բնույթը հաճախ աշխուժացնում է. զվարճալի է տեսնել հին դաշինքներին եւ մրցակցող երկրներին երգի մրցույթի ոչ վտանգավոր ասպարեզում: Սակայն հանդիսատեսի մի մասն էլ ասում է, որ իրենց ձանձրացնում եւ նյարդայնացնում է քվեարկության անարդար համակարգը: Քվեարկության կանխատեսելի մոդելը եւ իսկական երաժշտության համար ոչ բավարար գնահատականը վարկաբեկում է մրցույթը, որը, ըստ ոմանց, պետք է բոյկոտել: Մեծ Բրիտանիան, որը ժամանակին «Եվրատեսիլում» առաջատար ուժ էր, տառապում է այն պահից, երբ 1990թ-ից հետո հեռուստաքվեարկության կարգ մտցվեց: Բրիտանական հեռուստատեսության վետերան Թերի Վոգանը, ով տասնամյակներ շարունակ մեկնաբանում էր միրցույթը, հեռացել էր` վրդովմունք հայտնելով «փաթեթային» քվեարկության վերաբերյալ:
Այսպես, ով ում է ավելի շատ ձայն տալիս:
«Եվրատեսիլում» «ամենաշահութաբեր» հարաբերությունները Հունաստանն ու Կիպրոսն ունեն: 1975-2003թվականների ընթացքում հինգ երկիր ամենշատ միավորները տվել է Շվեդիային, դրանք են` Դանիան, Էստոնիան, Իսլանդիան, Լիտվան եւ Նորվեգիան: Բացի այդ, Էստոնիան, Շվեդիան եւ Նորվեգիան Ֆինլադիայի խոշոր ներդրողներից են, իսկ Դանիայի ելույթների ամենաբուռն երկրապագուներից են Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Լատվիան եւ Էստոնիան: Սա մատնացուց է անում «վիկինգների դաշինքի» առկայության մասին: «Բալկանյան դաշինքի» մեջ են մտնում Բոսնիա եւ Հրեցեգովինան, Խորվաթիան, Մակեդոնիան, Սլովակիան եւ Թուրքիան:
Երբ 2004թ-ին մտցվեցին կիսեզրափակիչները, դա մուտք բացեց մայրցամաքի արեւելքում շատ երկրների համար, որոնք նախկինում երբեք չէին մասնակցել մրցույթին, իսկ գոյություն ունեցող դաշինքներն ավելի խոշոր եւ ազդեցիկ դարձան:
Կազմակերպիչները մերժում են այդ մեղադրանքները եւ քվերակություն վերաբերյալ ցանկացած քննադատություն համարում են անհիմն:
Ճիշտ է, արտադաշինքային երկրները եւս հաղթուոմ են, ինչպես եղավ 2010թ-ին Գերմանիայի դեպքում, սակայն դաշինքի մաս լինելն իսկապես օգնում է: Լայնամասշտաբ սփյուռքի առկայությունը եւս չի խանգարի:
Առաջին հերթին, եթե դուք ցանկանում եք հաղթել «Եվրատեսիլում», ողջ Եվրոպայի ժողովրդին պետք է դուր գա ձեր երգը:
Thursday, May 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment