1in.am. 13-8-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում մեկնարկել է անվտանգության նիստ՝ կապված PKK-ի կողմից ընդդիմադիր պատգամավոր Հուսեին Այգունի առևանգման հետ: Նիստը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին: Նիստին մասնակցում են նաև ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Չի բացառվում, որ նիստի ժամանակ կարող են քննարկվել նաև սիրիական վերջին զարգացումները: Նիստից առաջ Էրդողանը զանգահարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և հայտնել, որ իրենք դատապարտում են ԺՀԿ-ական պատգամավորի առևանգումը:Tuesday, August 14, 2012
Անկարայում Էրդողանի նախագահությամբ մեկնարկել է անվտանգության նիստ
1in.am. 13-8-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում մեկնարկել է անվտանգության նիստ՝ կապված PKK-ի կողմից ընդդիմադիր պատգամավոր Հուսեին Այգունի առևանգման հետ: Նիստը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 10.30-ին: Նիստին մասնակցում են նաև ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը և արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Չի բացառվում, որ նիստի ժամանակ կարող են քննարկվել նաև սիրիական վերջին զարգացումները: Նիստից առաջ Էրդողանը զանգահարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և հայտնել, որ իրենք դատապարտում են ԺՀԿ-ական պատգամավորի առևանգումը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment