News.am. 13-8-2012- Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) օգոստոսի 12-ի երեկոյան առեւանգել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունեջլիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, թուրք պատգամավորը Թունջելիի Օվաջըքի շրջանից Aksam թերթի լրագրողի եւ եւս մեկ հոգու հետ մեքենայով վերադարձել է Թունջելի: Այդ ընթացքում ավտոճանապարհին մեքենաներին կանգնեցնող եւ ինքնություն հարցնող PKK-ի զինյալները մեքենայից իջեցրել են պատգամավորին եւ իրենց հետ տարել լեռները: Քուրդ զինյալները մեքենայի մյուս երկու ուղեւորներին բաց են թողել: PKK-ի կողմից թուրք պատգամավոր առեւանգելու լուրը ցնցել է Թուրքիան: Թուրքիայի հարավ-արեւելքում PKK-ի աննախադեպ հարձակումներից ուշքի չեկած թուրքական մամուլն ահազանգում է նոր հարվածի մասին:Monday, August 13, 2012
PKK-ն ցնցել է Թուրքիան՝ առեւանգելով թուրք պատգամավորի
News.am. 13-8-2012- Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) օգոստոսի 12-ի երեկոյան առեւանգել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունեջլիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունին: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, թուրք պատգամավորը Թունջելիի Օվաջըքի շրջանից Aksam թերթի լրագրողի եւ եւս մեկ հոգու հետ մեքենայով վերադարձել է Թունջելի: Այդ ընթացքում ավտոճանապարհին մեքենաներին կանգնեցնող եւ ինքնություն հարցնող PKK-ի զինյալները մեքենայից իջեցրել են պատգամավորին եւ իրենց հետ տարել լեռները: Քուրդ զինյալները մեքենայի մյուս երկու ուղեւորներին բաց են թողել: PKK-ի կողմից թուրք պատգամավոր առեւանգելու լուրը ցնցել է Թուրքիան: Թուրքիայի հարավ-արեւելքում PKK-ի աննախադեպ հարձակումներից ուշքի չեկած թուրքական մամուլն ահազանգում է նոր հարվածի մասին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment