Thursday, September 6, 2012

Դիարբեքիրի քաղաքապետը հեռացած հայերի ժառանգներին կոչ է արել վերադառնալ իրենց տները

News.am. 6-9-2012- Ֆրանսիայի Լիոնի հայերի «Երկիր» հասարական կազմակերպության նախագահ Վահան Քեփենկյանը, կամակերպության խորհրդի անդամ Սեւակ Արծրունին Թուրքիայի «Անադոլու» մշակույթային կազմակերպության նախագահ Օսման Քավալայի ուղեկցությամբ այցելել են Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին։ Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի աշխատասենյակում հյուրերը հայտնել են, որ Դիարբեքիր են այցելել համատեղ մշակույթային համագործակցության հարցերը քննարկելու համար։ Դիարբեքիրի քաղաքապետ օսման Բայդեմիրը նշել է, թե ինչքան էլ որ Դիարբեքիրը մահմեդականների քաղաք է, այնքան էլ այն պատկանում է հայերին, ասորիներին եւ եզդիներին։ Բայդեմիրը շեշտել է, որ նախկինում մեծ ողբերգություններ են տեղի ունեցել տարածաշրջանում, եւ ինքն ու ներկա սերունդն իրենց հոգում դատապարտում են տեղի ունեցած ողբերգությունները։ Բայդեմիրը հայերին հետ վերադառնալու հերթական կոչն է արել՝ շեշտելով. «Այն բոլոր հայերը, ասորիները, եզդիները, ում պապերը Դիարբեքիրում են ծնվել, այս քաղաք վերադառնալու եւ ապրելու իրավունք ունեն։ Վերջին 30 տարում Դիարբեքիրում շատ բան է փոխվել։ Մենք արդեն հայերի հետ միասին եկեղեցի ենք բացում»,-ասել է Դիարբեքիրի քաղաքապետը՝ նկատի ունենալով Սուրբ Կիրակոս եկեղեցին։

No comments: