Saturday, November 10, 2012

Դավութօղլուն խոստովանեց. Հայկական ինքնաթիռը իսկապես հումանիտար օգնություն էր տանում

Zham.am. 10-11-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Հայաստանից Սիրիա ուղևորվող ու հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը ստուգելու Թուրքիայի պահանջներն ու նախապես համաձայնեցված կերպով ինքնաթիռի իջեցումը: Ընդ որում` նկատենք, որ թուրքական ԶԼՄ-ներն ամեն կերպ ապատեղեկատվություն էին տարածում, որ այն իջեցվել է իբր «զենքի առկայության կասկածների» պատճառով. «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի օդային տարածքը օգտագործվի սեփական ժողովրդի դեմ պատերազմ վարող ռեժիմին զենք մատկարարելու համար: Քանի որ հայկական ինքնաթիռը իսկապես հումանիտար օգնություն էր տանում, նրան թույլ տրվեց շարունակել ճանապարհը: Հումանիտար օգնության մատակարարման հարցում մենք ոչ մի երկրի, ոչ մի էթնիկ կամ կրոնական խմբի առաջ խտրականություն չենք դնում»,- ասել է Դավութօղլուն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Սիրիա տանող հայկական ինքնաթիռը զննում անցավ Թուրքիայում ու շարունակեց ճանապարհը:

No comments: