HayNews.am. 22.7.2010- Ապրիլին Թուրքիայի Սամսուն եւ Գիրեսուն մարզերում մարդկային զոհերի պատճառ դարձած երկու ահաբեկչական պայթյուններն իրականացրած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) անդամների կազմում եղել է Ռուսաստանի քաղաքացի։ Ինչպես փոխանցում է Zaman-ը, Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հաջողվել է բացահայտել PKK-ի զինյալ խմբի 5 անդամներին, ում ապրիլյան հարձակումների արդյունքում 3 թուրք ոստիկան է զոհվել։ Պարզվել է, որ քրդական խմբի կազմում եղել է նաև Ռուսաստանի քաղաքացի Դանիել Դադաևը։
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական սոցիալիստական և ազգայնական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում Քուրդիստան պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Աբդուլլահ Օջալանի (Ապո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում: Թուրքական իշխանությունների դեմ մղվող 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: ՔԲԿ-ն ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն և ԵՄ-ն:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment