Thursday, March 27, 2008

Ընտրություններ, Խոսքեր, խոստումներ եւ Իրականություններ

Իրանի Իսլամական խորհրդարանի Թեկնածուներից մեկի կողմնակիցները հարայհրոց են բարձրացրել եւ օրը ցերեկով ստում են՝ որ իրենց պատգամավորը կանաչապատել է «Րաֆֆի» համալիրի ֆուտբոլի դաշտը, արդար բաժանել է պետական նպաստը եւ «Արարատ» մարզավանի հողատարածքի հարցը լուծել է համայնքի օգտին, որ իհարկե, ոչ մեկն էլ չի համապատասխանում իրականությանը, պետական նպաստի մասին արդեն գրել ենք ժամանակին, «Րաֆֆի» համալիրի դաշտի կանաչապատումն էլ, ինչպես արդեն տեղյակ է ընթերցողը, կատարել է քաղաքապետարանը: Իսկ ինչ վերաբերում է «Արարատ» մարզավանին, պետք է ասել հենց վերջերս 20-ամյա վարձակալության պայմանագիր է կնքվել «Աստան Ղոդս Ռազավիի» եւ ԹՀԹ Թեմական խորհրդի միջեւ՝ 300 միլիոն ռիալ արժողությամբ: Այսինքն ի զարմանս բոլորի, մերոնք ընդունել են, որ մարզավանի 75 հազար քառակուսի մետր տարածքից 56 հազարը քմ-ն «Աստան Ղոդս Ռազավինն» է: (մանրամասը կարդալ «Արաքս»-ի հաջորդ համարում):

No comments: