Saturday, March 29, 2008

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ԿՈՒՐԻԵՐ. ՀԱՅՏՆԻ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՋՈՐԴ ԴԵՍՊԱՆԻ ԱՆՈՒՆԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՄԱՐՏԻ: Ջորջ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Մարի Լ. Յովանովիչի անունը` որպես Հայաստանի հաջորդ դեսպան: Այս մասին հաղորդում է «Կալիֆոռնիա կուրիերը»` վկայակոչելով հայկական եւ ամերիկյան հավաստի աղբյուրներ:

Մարի Լ.Յովանովիչը ներկայումս ԱՄՆ-ի դեսպանն է Ղրղզստանի Հանրապետությունում: Հայաստանի համաձայնությունը ստանալուց հետո նախագահ Բուշը տիկին Յովանովիչին պաշտոնապես կնշանակի որպես Հայաստանի դեսպան եւ նրա անունը կներկայացնի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, այնուհետեւ` բուն Սենատ` վերջնական հաստատման համար:

No comments: