Monday, May 19, 2008

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎՈՒՄ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի մայիսի 6-ին Ստրասբուրգում կայացած հանդիպումը, ցույց տվեց, որ Մինսկի գործընթացը առաջ է շարժվում: Դա զգալի դարձավ Հայաստանի նախագահական ընտրությունների ավարտից հետո»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Ըստ նրա, միջնորդները հուսով են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում կկատալիզացվի ակտիվ գործունեության նոր փուլ եւ հաջորդած մի քանի ամիսների ընթացքում հիմնարար սկզբունքների հետ կապված աշխատանքը կավարտվի:

No comments: