Tuesday, December 8, 2009

Թուրքական անվանումներ և անգլերեն հայհոյանքներ

Tert.am. 8-12-2009-1997թ. թողարկված բացատրական բառարանում գրանցվել է 2200 սխալ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի կառավարությանը կից լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը: Նրա խոսքերով` գրաքննության բացակայությունը վերածվում է «ամենաթողության»: Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում տեսչությունը հայտնաբերել է «յորղան» («վերմակ») գրվածքով, իսկ Բաղրամյան պողոտայում` պարսկերեն լեզվով ցուցանակ: «Մայրաքաղաքում կա անգլերեն անունով խանութ, որի հայերեն թարգմանությունը հայհոյանք է»: Նշենք, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ օտար լեզվով յուրաքանչյուր ցուցանակ պետք է ուղեկցվի նույն չափսի հայկական տարբերակով: Միրզոյանը նաև հայտնել է, որ արդեն այսօր Ազգային Ժողովն ընդունել է նոր օրինագիծ, որով լեզվի տեսչությանը լիազորություն է տրվում տուգանել օրենքը խախտող բիզնես-սուբյեկտներին: Օրինագծի ընդունվելուց հետո ֆիզիկական անձիք կարող են տուգանվել 150-200 հազար դրամով, իսկ իրավաբանական անձիք` 250-300 հազար: Բացի այդ, տեսչության պետի խոսքերով, Հայաստանում կան մի շարք ուսումնական հաստատություններ, որտեղ ընդունվելիս դիմորրդնեը հայոց լեզվի քննություն չեն հանձնում, այն դեպքում, երբ, համաձայն գործող օրենքի, հայոց լեզվի կրթությունը և հայոց լեզվից քննություն հանձնելը պարտադիր պայման է: «Համաձայն օրենսգրքի 431 հոդվածի՝ պատժելի է համարվում «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների զուգահեռ թարգմանությունը չապահովելը»,- նշել է Միրզոյանը:

No comments: