ՎԱԼԱՆՍ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 15-ի գիշերը Վալանսում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Վանդալները անընթեռնելի մակագրություն են թողել հուշարձանի հիմքին: Տեղի ֆրանսահայերի կազմակերպության համակարգող խորհուրդը Վալանսի ոստիկանությանը այս կապակցությամբ բողոք է ներկայացրել: 2008-ի հունվարից ի վեր, վանդալները պղծել են 7 հայկական հուշարձաններ Սեն Շամոնում, Կրետեյլում, Լիոնում, Վալանսում (Ֆրանսիա), Կարդիֆում (Մեծ Բրիտանիա), Բուդապեշտում (Հունգարիա) եւ Լվովում (Ուկրաինա):
Thursday, May 22, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment