Monday, May 19, 2008

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

2008թ. հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 747 երեխա` 2007թ. հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է 110 երեխա կամ 17.3 տոկոս: 2008թ. հունվար—ապրիլին հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 503 մարդ, 2007թ. հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է 61 մարդ կամ 13.8 տոկոս: Մինչեւ 1 տարեկան մահացած երեխաների թիվը կազմել է 15, որից 8-ը աղջիկներ են` նախորդ տարվա համապատասխանաբար` 3 եւ 1 երեխայի դիմաց: 2008թ. հունվար-ապրիլին ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 244 մարդ եւ 2007թ. համեմատ աճել է 49 մարդով կամ` 25.1 տոկոսով: 2008թ. հունվար-ապրիլին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 1887` 2007թ. հունվար-ապրիլի 224-ի դիմաց, ամուսնալուծությունների թիվը կազմել է 47` նախորդ տարվա հունվար-ապրիլի 29-ի դիմաց: 2008թ. հունվար-ապրիլին ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 400 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 146 մարդ:

No comments: