ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Կրոնական, ազգային, մշակութային ոլորտներում հայության հանդեպ Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը կարելի է որակել մեկ բառով` հակահայկական»,- մայիսի 30-ին կազմակերպված քննարկման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Միտք» վերլութծական կենտրոնի ներկայացուցիչ Վահե Սարգսյանը:Հիշատակելով մի շարք պատմական փաստեր, նա մասնավորապես նշեց, որ դեռեւս 1918-1921թթ. Վրաստանը երկու անգամ թույլ տվեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան անարգել մտնել թուրքական հրոսակախմբերին, որոնց կողմից կազմակերպված կոտորածի զոհ դարձան Ախլքալակի եւ Ախլցխայի մոտ 50 հազար հայեր: Ըստ նրա, անցյալում եւ այսօր Սամցխե-Ջավախք-Ծալկայում Վրաստանի քաղաքականության արդյունքում տարածաշրջանը հայտնվել է հայաթափության, ծանր սոցիալ-տնտեսական վիճակի առջեւ: 1999թ.-ից Եվրախորհրդի անդամ հանադիսացող Վրաստանը մինչ օրս չի կատարում այդ կազմակերպության առջեւ ստանձնած ազգային փոքրամասնություններին առնչվող պարտավորությունները:Վ.Սարգսյանի խոսքերով, հայ-վրացական երկկողմ հանդիպումների ընթացքում հայկական որոշ խնդիրների մասին վրացական կողմին արվող հիշեցումները մնում են անարցդյունք: «Պետք է Վրաստանում ապրող հայությանը կազմակերպելու եւ վերջիններիս թիկունք կանգնելու ճանապարհով ելնել Վրաստանի այս սանձարձակությունների դեմ: Միայն կազմակերպված ուժի առկայության դեպքում կարելի է բացառել կամ նվազեցնել Վրաստանի կողմից հետագա նման քայլերի իրականացման հնարավորությունները»,- նշեց բանախոսը:
Monday, June 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment