ՄՈՍԿՎԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ղարաբաղյան կարգավորմանը նվիրված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր Մոսկվայում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:Ըստ նրա, Հայաստանը հույս ունի, որ «այդ հանդիպումից հետո կհաջողվի շարունակել բանակցային գործընթացը» եւ որ «ադրբեջանական կողմը կշարունակի բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա»:«Մենք նաեւ սպասում ենք Ադրբեջանի առաջարկները, որոնք կարող են հիմք դառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման համար»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:«Պետք է հաշվի առնվեն եւ չանտեսվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկությունները»,- նկատել է Նալբանդյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment