Այն ժամանակ՝ ժպիտներ, գուցե եւ անկեղծ, այժմ ինչպե՞ս կնայեն իրար նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ արդեն բացահայտ թշնամությա՞մբ, թե՞ արեւմտյան քաղաքագետների պես կխայթեն իրար էլի ժպտադեմ:
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին, կասկած չկար, որ դրա պատասխանն էքս-նախագահի կողմից չի ուշանա: Երեկ Ռ. Քոչարյանը «Մեդիամաքսի» միջոցով այդ պատասխանները հնչեցրել է:
«Նրանում խոսում է պարտվածի բարդույթը: Չէ՞ որ նա պարտվել է երկու անգամ, իսկ տղամարդավարի պարտվելու արժանապատվություն երբեք չի ունեցել: Բացի այդ` միշտ հարմար է ծայրահեղականության թիրախ դարձնել պաշտոնից հեռացած նախագահին: 1998 թվականին ես այդպես չվարվեցի` անհարիր համարելով նման գործելաոճը: Դա փոքր, չարացած մարդու վարվելակերպ է: Երբեմն ես նրան խղճում եմ», ասել է Ռոբերտ Քոչարյանը: Խոսելով ընտրությունների մասին` նա ասել է. «Նրան թվում է, որ ինձ է պարտվել, չնայած դա այդպես չէ: Այն ժամանակ լինելով գործող նախագահ` ես միայն կատարել եմ իմ պարտքը` պաշտպանելով սահմանադրությունը եւ կարգուկանոն վերականգնելով երկրում: Տեր-Պետրոսյանը պարզապես չի կարողանում դուրս գալ ծայրահեղ ընդդիմադիր դաշտից: Նրան դա թույլ չեն տա իր տերերն ու վճարողները... Գուցե նրան նաեւ թվում է, որ այդ գործողությունները կարող են դուր գալ իշխանություններին, եւ այդ ճանապարհին նա թողության գիր կվաստակի մարտի 1-ին կատարված հանցագործության համար` միաժամանակ նաեւ հնարավորություն ստանալով առանց խոչընդոտների աքլորանալ հանրահավաքներում: Դա հնարավոր տակտիկական հաշվարկ է: Ռազմավարության առումով չեմ բացառում, որ ի դեմս ինձ` նա շարունակում է տեսնել իր հիմնական քաղաքական մրցակցին ապագա քաղաքական մարտերում: Կարծում եմ` նա հերթական անգամ կսխալվի ինչպես մարտավարության, այնպես էլ ռազմավարության մեջ»:
Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ իր պաշտոնավարման տարիների մասին գիրք է լույս տեսնելու շուտով. «Այնտեղ կան իմ աշխատանքի արդյունավետությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները:
Զարգացման այդպիսի տեմպերով կարող է հպարտանալ ցանկացած երկիր եւ ցանկացած նախագահ: Զվարճալի կլիներ նույնպիսի գիրք հրատարակել` հիմնված Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիների փաստացի նյութի վրա: Թող մարդիկ համեմատեն: Չէ՞ որ նա եւ ՀՀՇ-ն ոչ մի լուսավոր բան չեն թողել մարդկանց հիշողության մեջ, չեն կառուցել ոչինչ, ինչ կարելի է ցույց տալ: Նրանք վերաբերում են այն տիպարներին, որոնք պատմության մեջ մնում են որպես արդյունավետ քանդողներ: Երբեմն Տեր-Պետրոսյանն այնքան է կորցնում չափի զգացողությունը, որ սկսում ես կասկածել նրա մեղսունակությանը: Հնարավոր է՝ նրա հոգեկանը պարզապես չի դիմանում լարվածությանը»:
Այն մամուլային վարկածներին, թե երկրի փաստացի ղեկավար մնում է դեռ ինքը, Քոչարյանն այսպես է պատասխանել. «Դա բացարձակ անհեթեթություն է: Եթե դա այդպես լիներ` Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար. ի դեպ, ես դրանով ուղղած կլինեի 1998 թվականի իմ սխալը: Եվ, իհարկե, Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան` ֆուտբոլ դիտելու: Նմանօրինակ հրապարակումների խնդիրն է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Հայաստանում: Երկիրը պետք է ղեկավարեն եւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք լիազորված են սահմանադրությամբ: Իշխանությունը եւ պատասխանատվությունն անբաժանելի են եւ չեն կարող ստվերային լինել», ասել է էքս-նախագահը:
«ԱԶԳ»10.07.08

No comments:
Post a Comment