Thursday, July 17, 2008

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

«ԼՐԱԳԻՐ», 9.10.07: Հուլիսի 9-ին, Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է այն դիտարկմանը, որն ըստ Մեդիամաքսի հաճախ է լինում Լեվոն Տեր-Պետրոսյանին սատարող մամուլում, ըստ որի, իրականում դեռ ինքն է շարունակում փաստացի ղեկավարել հանրապետությունը, չնայած նոր նախագահի առկայությանը: «Դա բացարձակ անհեթեթություն է: Եթե դա այդպես լիներ, ապա Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998 թվականի իմ սխալը): Եվ, իհարկե, հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան` ֆուտբոլ դիտելու», հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, փաստացի քար նետելով նաեւ իր ժառանգորդի` Սերժ Սարգսյանի վրա: «Նմանօրինակ հրապարակումների նպատակը մեկն է` լրացուցիչ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար: Երկիրը պետք է ղեկավարեն եւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ: Իշխանությունը եւ պատասխանատվությունը անբաժանելի են եւ չեն կարող ստվերային լինել: Դա իմ խորը համոզմունքն է», պաշտոնից հեռանալուց ուղիղ երեք ամիս անց հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

No comments: