ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մեջ, պարզվում է, կան մարդիկ, ովքեր ՀՀ-ում կատարվող վերջին ամիսների իրադարձությունների շրջանում չեն ցանկացել գնալ ժողովրդի դեմ գործողությունների ու հեռացել են համակարգից:
ԱԱԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս տարվա հունվարից մինչ օրս ԱԱԾ-ն կորցրել է 142 աշխատակից, որոնցից ութը գնացել են թոշակի, չորսը հեռացվել են համակարգից, իսկ 130 հոգի իր կամքով լքել է Ազգային անվտանգության ծառայության շարքերը: Ընդ որում, 130-ից 100-ը չեն թաքցրել, թե ինչու են դիմում այդ քայլին, այսինքն` հրաժարվել են կատարել գործողություններ, որ չեն բխում իրենց ծառայողական պարտականություններից: Հիշեցնենք` ԱԱԾ-ն, որ այսօր ռեժիմի ձեռքին ծառայում է որպես ռեպրեսիաների գործիք, կոչված է ապահովել երկրի անվտանգությունը:
Saturday, August 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment