Tuesday, September 23, 2008

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Հուշերեկոն կազմակերպել էր Կալիֆորնիայի Հայ Գրողների Միությունը (ԿՀԳՄ), որ տեղի ունեցավ 2008 սեպտեմբերի 15-ին, Գլենդելի Հանրային Կենտրոնական Գրադարանում: Ներկա են գրողներ, գիտնականներ, մտավորականության բազմություն. Հայաստանի Հանրապետության Հյուպատոսը Կալիֆորնիայում` Նանե Ղազարյանը, քարտուղար Իրմա Մավյանը: Միության նախագահ բանաստեղծ Գրիշ Դավթյանը ներածական խոսքով մեկնարկում է երեկոն. «Հայ ժողովրդի պատմության նորագույն ժամանակաշրջանի գիտական նվաճումների աստղային ժամադրությունը իրագործեց Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը». ասաց նա: Ակադեմիկոս Աշոտ Կարապետյանը, Վ. Համբարձումյանի հին օրերի երիտասարդ աշխատակիցը, հանգամանորեն ներկայացրեց մեծ աստղաֆիզիկոսի կենսագրությունն ու գործը, գիտական նվաճումները: Բնորոշեց գիտնականի հայտնագործությունները, փաստարկած տեսությունները, որոնցով հիմնադիրը եղավ իր ինքնուրույն տեսական աստղաֆիզիկայի դպրոցի: Գործակցության վաղեմի հուշապատումներով մթնոլորտը մտերմացրին ու ջերմացրին Բյուրականի Աստղադիտարանի նախկին գիտաշխատողներ, ֆիզմաթեմատիկական գիտությունների Դր. Մամիկոն Մնացականյանը, Դր. Աշոտ Ղարիբջանյանը: Բնաստեղծ Գեւորգ Քրիստինյանը ընթերցեց «Բյուրականին» խորագրած իր բանաստեղծությունը, նվիրված Վ. Համբարձումյանի հիշատակին: ԿՀԳՄ

No comments: