Monday, April 23, 2012

Տղամարդիկ շուտով ավելի երկար կապրեն, քան կանայք

1in.am. 22-4-2012- Հետազոտողները հայտնում են, որ շուտով տղամարդիկ կանանցից երկար կապրեն,
քանի որ նրանք փոխում են իրենց կենսակերպը: Daily Mail-ը հաղորդում է, որ 2000թ. ծնված տղաները երբ դառնան 30 տարեկան, կարող են ակնկալել, որ կապրեն նույնքան երկար, որքան կանայք` կհասնեն մինչև 87.1 տարեկան: Ըստ հետազոտողների` 2000թ. հետո ծնված տղաներն ավելի երկար կապրեն, քան նույն ժամանակում ծնված աղջիկները: 1970թ. ծնված տղամարդիկ 30 տարեկան դառնալուց հետո կարող էին ակնկալել, որ կմահանան 5.7 տարի շուտ, քան նույն տարիքի կանայք:

No comments: