Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հիմնական խնդիրը բեռնափոխադրումների ծավալի ապահովումն է: Այս կարծիքեն է հայտնել տնտեսագետ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը ՀՀ ԳԱԱ հովանու ներքո գործող Ա.Աղանբեգյանի անվ. Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի կազմակերպած «Հայաստանի եւ Ռուսատանի տնտեսություններն այսօր եւ վաղը» թեմայով «կլոր սեղանի» ժամանակ:
Նրա խոսքերով, ներկայումս նշված ուղղությամբ ավտոբեռնափոխադրումների ծավալը փոքր է, եւ, երկաթուղի կառուցելու փոխարեն, պետք է շատ ավելի փոքր ծախսերով բարեկարգել Հայաստան-Իրան ավտոմայրուղին` կառուցել մի քանի թունելներ եւ կարճացնել ավտոմայրուղու երկարությունը, թարմացնել ավտոշարժակազմը: Ա.Աղանբեգյանի տվյալներով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ կլինի բավականին մեծ` 1-2 մլրդ դոլար, քանի որ: երկաթուղու անցկացումը կապված կլինի մեծ դժվարություններ հետ:
Սակայն, նրա կարծիքով, չի բացառվում, որ, օրինակ, Ռուսաստանը ներդրումներ կատարի այդ նախագծում, եթե Հայաստան-Իրան երկաթուղին համարի կարեւոր ռազմավարական տեսանկյունից: Նշվեց, որ Ռուսաստանում շատ են դեպքերը, երբ ռազմավարական նկատառումներով կառուցվում են այս կամ տրանսպորտային ուղիները, որոնց շահագործումը վերջիվերջո, նույնիսկ մի քանի տասնյակ տարի հետո ծածկում է դրանց վրա կատարված ծախսերը:
Նշվեց նաեւ, որ Իրանը հսկայական եւ մեծ ներուժ ունեցող երկիր է, որի նավթի պաշարները կրկնակի ավելի են, քան Ռուսաստանինը, իսկ գազի պաշարներով Իրանն աշխարհում երկրորդն է Ռուսաստանից հետո: Այնպես որ, ըստ Ա.Աղանբեգյանի, պետք է գնահատել նաեւ երկաթուղու կառուցման աշխարհաքաղաքական հեռանկարները, եւ հնարավոր է, այդ տեսանկյունից, երկաթուղին պետք է կառուցել:
Tuesday, November 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment