Saturday, October 23, 2010

ՀՀ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԱՐՏԱՀՈՍՔ ԵՆ ՏԱԼԻՍ

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը հոկտեմբերի 22-ին Սարդարապատ շարժման նախաձեռնած հանդիպմանը, որի թեման եղել է Հայաստանի պաշտպանունակությունը, հայտարարել է, որ խիստ կասկածում է, թե Հայաստանի իշխանությունը պատկերացում ունի տարածաշրջանային ներկայիս գործընթացների մասին:
Իգոր Մուրադյանն ասում է, որ երբ փորձում ենք պատկերացնել, թե նախագահի աշխատակազմում կամ ԱԳՆ-ում ովքեր են անձնապես պատասխանատու կարեւոր որոշումների կայացման համար, ուղղակի անհնար է դառնում պատկերացնելը:
Իգոր Մուրադյանի խոսքով, արտերկրի Հայաստանի դեսպանություններն ամիսներ շարունակ որեւէ ֆունկցիոնալ տեղեկանք չեն գրում, որեւէ ինֆորմացիա չեն հաղորդում, այլ միայն ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում այդ դեսպանատներից: Նա մասնավորապես նշել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի անունը, որ նրա աշխատանքում բացի նրանից, որ պարբերական արտահոսքեր են եղել, այդ թվում ռազմական կցորդի սեղանից, որեւէ այլ բան չկա:

No comments: