
HayInfo. 30-1-2009- ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի «Արդար խաղի» դասակարգման աղյուսակի վերաբերյալ, ըստ որի առաջին երեք ազգային ֆեդերացիաները, որոնք կհավաքեն 8,0 եւ բարձր գործակից, մեկ հավելյալ տեղ կստանան 2009-2010թթ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի խաղարկությունում:
Այս դասակարգման աղյուսակում ընդգրկված են բոլոր հանդիպումների արդյունքները, որոնք անցկացվել են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Ներկայիս դասակարգման աղյուսակում ընդգրկված են 01.05.2008-ից մինչեւ 31.12.2008-ն ընկած ժամանակաշրջանում անցկացրած խաղերում ստացված գնահատականները:
Հայաստանը 28 միջազգային հանդիպումների արդյունքում վաստակել է 7,937 միավոր եւ առայժմ ընթանում է 17-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Դանիան, Շոտլանդիան, Հոլանդիան եւ Ուելսը: Վրաստանը ընթանում է 36-րդ տեղում, իսկ Ադրբեջանը` 40-րդ: Ցածր վարկանիշ ունի նաեւ Թուրքիան, որը 43-րդն է:
«Արդար խաղի» գնահատականները տրվում են ՈՒԵՖԱ-ի պատվիրակի կողմից եւ նեռարում են այնպիսի կետեր, ինչպիսիք են դրական մթնոլորտի ապահովում հանդիպման ընթացքում, հարգանք մրցավարի, մրցակցի նկատմամբ, մարզասերների եւ թիմերի վարքագիծը, ինչպես նաեւ դեղին եւ կարմիր քարտերի քանակը:
No comments:
Post a Comment