
Tert.am. 13-2-2010- Աշխարհում գոյություն ունի մոտ 300 հազար երեխա զինվոր։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ աշխարհի 14 պետություններում և 30 զինված հակամարտություններում ներգրավված են բազմաթիվ երեխա զինվորներ։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNİCEF) տեղեկություններով՝ որոշ երկրներում երեխաներին ստիպողաբար են ներգրավում զինված հակամարտություններում։ Բացի այդ, երեխաները զենք են վերցնում և միանում տարբեր զինված խմբավորումների` իրենց ընտանիքներում առկա խնդիրների, ինչպես նաև իրենց ընտանիքների նկատմամբ ճնշումների պատճառով։
UNİCEF-ի տվյալներով՝ երեխա զինվորներ կան հիմնականում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սուդանում, Սոմալիում, Լիբերիայում, Շրի Լանկայում, Ֆիլիպիններում, Սիերա Լիոնեում, Ուգանդայում, Աֆղանստանում և Եմենում։
No comments:
Post a Comment