Wednesday, January 21, 2009

Անհրաժեշտ է հետ մղել ագրեսոր պետություն Ադրբեջանն ու իր զոհերին՝ ԼՂՀ-ին եւ Հայաստանին, միեւնույն շարքին դասելու փորձերը

/PanARMENIAN.Net/. 20-1-2009-«Ադրբեջանը ագրեսիվ մեթոդներով ամեն տեղ եւ ամենուր աղտոտում է Երկրի տեղեկատվական ու քաղաական դաշտը իր հակաիրվական թեզերով այն մասին, որ իբր Ադրբեջանն իրավունք ունի որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, որ իբր հակասություն գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության միջեւ, որ իբր Ադրբեջանի 7 շրջանները օկուպացված են եւ պետք է միակողմանի եւ առաջանհերթ հանձնվեն իրեն, որ գոյություն ունի միայն ադրբեջանցի փախստականների խնդիրը, որ իբր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածքները«,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է հետ մղել ագրեսոր պետություն Ադրբեջանն ու իր զոհերին՝ ԼՂՀ-ին եւ Հայաստանին, միեւնույն շարքին մեջ դասելու փորձերը, իսկ Ադրբեջանի հակաիրավական, ոչնչի վրա չհիմնվող տարածքային դժգոհությունները պետք է քննադատվեն: Ռուբեն Զարգարյանը գտնում է, որ երկրների մեծ մասը չունի մտածված քաղաքականություն տարածաշրջանում, մեր կարեւորագույն խնդիրն է՝ ինտեգրել նրանց շահերը ԼՂՀ եւ Հայաստանի ազգային շահերի հետ: Գոյություն ունի հստակ եւ միանշանակ տերմինաբանության եւ սկբունքների անհրաժեշտություն: Անվիճելի փաստ է այն, որ ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող սակարկության առարկա լինել: Անհրաժեշտ է պարբերաբար մերկացնել Ադրբեջանի սուտը ինչպես տնտեսապես, այնպես էլ մարդկային պոտենցիալի առումով ծաղկող եւ հզոր Ադրբեջանի մասին, որն իրականում շատ ավելի թույլ է, քան Հայաստանը: Ադրբեջանական քարոզչության տվյալ կեղծ տեսությունը բացասական ազդեցություն է ունենում միջազգային հանրության եւ միջնորդների վրա: Կարեւոր է նաեւ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն ոչ միայն հակամարտության գոտի է, այլեւ՝ կայացած, դինամիկ կերպով զարգացող պետություն է, որը գրավիչ է ներդրումների եւ տուրիզմի համար»,- ընդգծել է հայ փորձագետը: Նա նաեւ գտնում է, որ, վերջապես, հասունացել է կարգավորման սկզբունքները համակարգելու եւ դրանք հանգամանալից կերպով բանակցային գործընթացի մեջ ներգրավելու անհրաժեշտությունը: «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքակրթված կարգավորումը պետք է հիմնվի հետեւյալ հինգ սկզբունքների վրա. նախ՝ ԼՂՀ կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բացառիկ իրավունքն է; երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը եւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ պետական անկախության վերջնական ճանաչումը; երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ նրա՝ ինքնավար մարզ լինելու բացառումը; չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միջազգային եւ սեփական երաշխիքներ; հինգերորդը՝ տարածքների եւ փախստականների խնդիրը կարող է եւ պետք է իրականացվի միայն փոխադարձ հիմքի վրա, ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագրի շրջանակներում»,- ընդգծել է Զարգարյանը:

No comments: