Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի (IDMA) օրերս Շանհայում անցկացրած միջազգային կոնգրեսում, ոլորտին վերաբերող հարցերից բացի, քննարկվել եւ դրական լուծում է տրվել Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի` IDMA-ին անդամակցելու հարցին: Հեղինակավոր այս կազմակերպությանն անդամակցում են ԱՄՆ-ը, Կանադան, Հնդկաստանը, Չինաստանը, Իսրայելը, Բելգիան, Հոլանդիան, Ռուսաստանը: Ըստ Արմենպրեսի, անդամակցելով միջազգային այս ասոցիացիային` Հայաստանի ադամանդ արտադրողները կդառնան միջազգային ադամանդային շուկայի լիիրավ մասնակիցներ: Հայկական ասոցիացիայի անդամակցությունը երաշխավորել է Ադամանդ արտադրողների ռուսաստանյան ասոցիացիան: Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիան ոլորտի առաջատարներից է, որի կազմում կան 20 ձեռնարկություններ, մասնավոր ձեռներեցներ:Tuesday, May 27, 2008
ՀԱՅ ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՆԵՐԸ ԵՎ ՈՍԿԵԳՈՐԾՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ IDMA-Ի ԱՆԴԱՄ
Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի (IDMA) օրերս Շանհայում անցկացրած միջազգային կոնգրեսում, ոլորտին վերաբերող հարցերից բացի, քննարկվել եւ դրական լուծում է տրվել Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիայի` IDMA-ին անդամակցելու հարցին: Հեղինակավոր այս կազմակերպությանն անդամակցում են ԱՄՆ-ը, Կանադան, Հնդկաստանը, Չինաստանը, Իսրայելը, Բելգիան, Հոլանդիան, Ռուսաստանը: Ըստ Արմենպրեսի, անդամակցելով միջազգային այս ասոցիացիային` Հայաստանի ադամանդ արտադրողները կդառնան միջազգային ադամանդային շուկայի լիիրավ մասնակիցներ: Հայկական ասոցիացիայի անդամակցությունը երաշխավորել է Ադամանդ արտադրողների ռուսաստանյան ասոցիացիան: Հայաստանի ոսկեգործների եւ ադամանդագործների ասոցիացիան ոլորտի առաջատարներից է, որի կազմում կան 20 ձեռնարկություններ, մասնավոր ձեռներեցներ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment