«Ազնիվ խաղի» մրցանակը Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին
Ցյուրիխի օպերային թատրոնի դահլիճում տեղի ունեցավ մրցաշրջան-2008-ի դափնեկիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որի գլխավոր իրադարձությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի տիրոջն անվանելն էր: Ինչպես հայտնի է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ ավագների միջեւ անցկացվող հարցման արդյունքներով: Ամենաշատ միավորներ վաստակած հինգ ֆուտբոլիստներն էին Քրիստիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսին, Ֆեռնանդո Տորեսը, Կական եւ Խավին, որոնցից մեկին էլ պետք է հանձնվեր լավագույնի մրցանակը:
Առաջին անգամ մրցանակաբաշխությանը հրավիրվել էին Հայաստանի ներկայացուցիչները: ՖԻՖԱ-ն որոշել էր «Ազնիվ խաղի» մրցանակը հանձնել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներինՙ ֆուտբոլի միջոցով խաղաղությունն ամրապնդելու, երկու երկրների միջեւ կապերը սերտացնելու համար: Ցյուրիխում էին գտնվում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, որին էլ հանձնվեց մրցանակը: «Ֆուտբոլի զարգացման համար» մրցանակը հանձնվեց Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիային:
Բոլորն անհամբերությամբ էին սպասում այն պահին, երբ կհայտարարվեր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Ծրարը բացելու պատիվը տրվել էր ֆուտբոլի արքա Պելեին: Նա մրցանակը հանձնեց Պորտուգալիայի հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիանու Ռոնալդուին: Ինչպես նշեց ֆուտբոլի արքան, նախորդ տարի Կակային պարգեւատրելու ժամանակ նա Ռոնալդուին խոստացել էր հաջորդ անգամ մրցանակը հանձնել պորտուգալացի ֆուտբոլիստին:
Մրցաշրջան-2008-ում Ռոնալդուն իր 4-րդ մրցանակը ստացավ: Մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել ՈւԵՖԱ-ի կողմից որպես չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ եւ դարձել էր լավագույնը Եվրոպայումՙ արժանանալով «Ոսկե գնդակ» մրցանակին, նաեւՙ արժանացել էր Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին:
«Անցած մրցաշրջանն ինձ համար հիանալի դասավորվեց: Այն հաջող էր նաեւ մեր թիմի համար: «Մանչեսթր Յունայթեդը» դարձավ Անգլիայի չեմպիոն, չեմպիոնների գավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Ցանկանում եմ աճել ու կատարելագործել վարպետությունս, թեեւ դա անելն ավելի է դժվարանում: Առաջին հերթին ցանկանում եմ մրցանակը նվիրել մորս, ինչպես նաեւ բոլոր այն մարդկանց, որոնք նպաստել են ֆուտբոլիստի իմ կարիերայի կայացմանը», մրցանակը ստանալուց հետո իր համառոտ ելույթում նշեց Ռոնալդուն:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշվեց 18-րդ անգամ: Քրիստիանու Ռոնալդուն հաղթեց մեծ առավելությամբ: 136 երկրների ներկայացուցիչները նրա ազգանունը հարցաթերթիկներում նշել էին առաջինը: 77 անգամ Ռոնալդուն նշվել էր 2-րդը, 24 անգամՙ 3-րդը: Արդյունքում պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակեց 935 միավոր եւ զգալիորեն գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած արգենտինացի Լիոնել Մեսիին (678 միավոր): Նրանից զգալիորեն հետ մնաց իսպանացի Ֆեռնանդո Տորեսը (203), որին հաջորդում էին բրազիլացի Կական (183) ու իսպանացի Խավին (155): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ անգլիացի Սթիվեն Ջերարդը (98), կամերունցի Սամուել Էտո՚Օ-ն (58), իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը (49), նրա հայրենակիցներ Անդրես Ինիեստան (37) եւ Դավիթ Վիլյան (37):
Ընդհանուր առմամբ հարցաթերթիկներում նշվել է 23 ֆուտբոլիստի ազգանուն: ՀՀ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն ու ավագ Սարգիս Հովսեփյանը նշել են միեւնույն եռյակը. Ռոնալդու, Կակա, Մեսի: Հետաքրքրական է, որ վերջին 4 տարիներին Եվրոպայի եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին է արժանանում միեւնույն ֆուտբոլիստը (2005-ինՙ Ռոնալդինյո, 2006-ինՙ Ֆաբիո Կանավարո, 2007-ինՙ Կակա, 2008-ինՙ Ռոնալդու): Նախկինում եւս 7 անգամ դափնեկիրը եղել է նույն ֆուտբոլիստը: 1992-ին դա «Միլանի» հոլանդացի հարձակվող Մարկո վան Բաստենն էր, հաջորդ տարիՙ Ռոբերտո Բաջիոն «Յուվենտուսից»: 1995-ին երկու մրցանակներն էլ հանձնվեցին «Միլանի» լիբերիացի հարձակվող Ջորջ Վեային: Երկու անգամ (1997, 2002-ին) նման պատվի է արժանացել բրազիլացի Ռոնալդոն: 1998-ին դափնեկիրը ֆրանսիացի Զինեդին Զիդանն էր («Յուվենտուս»), 1999-ինՙ «Բարսելոնի» բրազիլացի կիսապաշտպան Ռիվալդոն:
3-րդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց բրազիլացի Մարթան, որին մրցանակը հանձնեց Ֆրանց Բեկենբաուերը: Նա կրկնեց գերմանուհի Պրինցի ռեկորդային ցուցանիշը, որը 2003-05-ին դարձել էր դափնեկիր: Հատուկ մրցանակ ստացավ նաեւ ԱՄՆ-ի կանանց հավաքականը որպես աշխարհի լավագույն հավաքական: Վերջինս անցյալ տարի Պեկինում նվաճել էր օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները
1-1991 Լոթար Մաթեուս Գերմանիա
2-1992 Մարկո վան Բաստեն Հոլանդիա
3-1993 Ռոբերտո Բաջիո Իտալիա
4-1994 Ռոմարիո Բրազիլիա
5-1995 Ջորջ Վեա Լիբերիա
6-1996 Ռոնալդո Բրազիլիա
7-1997 Ռոնալդո Բրազիլիա
8-1998 Զինեդին Զիդան Ֆրանսիա
9-1999 Ռիվալդո Բրազիլիա
10-2000 Զինեդին Զիդան Ֆրանսիա
11-2001 Լուիշ Ֆիգու Պորտուգալիա
12-2002 Ռոնալդո Բրազիլիա
13-2003 Զինեդին Զիդան Ֆրանսիա
14-2004 Ռոնալդինյո Բրազիլիա
15-2005 Ռոնալդինյո Բրազիլիա
16-2006 Ֆաբիո Կանավարո Իտալիա
17-2007 Կակա Բրազիլիա
18-2008 Ռոնալդու Պորտուգալիա
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸWednesday, January 14, 2009
ՌՈՆԱԼԴՈՒՆ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆ Է

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
برچسبها:
Մարզական
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment