Wednesday, January 14, 2009

ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի հարցում այլ կլինի

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այլ քաղաքականություն է վարելու Իրանի հարցում: Ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ Իրանը կդառնա իր վարչակազմի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Ըստ նորընտիր նախագահի` Վաշինգտոնը մտադիր է միաժամանակ հարգանք դրսեւորել Իրանի ժողովրդի նկատմամբ եւ որոշակի պահանջներ ներկայացնել այդ երկրի իշխանություններին: Բարաք Օբաման նաեւ նշել է, որ ի տարբերություն Բուշի վարչակազմի վարած քաղաքականության, իր քաղաքականությունը Իրանի հարցում ավելի բազմակողմանի կլինի:

No comments: