HayInfo. 27-1-2009- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովն այսօր Ցյուրիխում հանդիպում կանցկացնեն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակությունների շրջանակներում։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր արտգործնախարար Նալբանդյանը, նախարարների հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Նրա խոսքերով՝ բանակցությունները կանցնեն Մադրիդյան առաջարկների, ինչպես նաև Մոսկվայում և Հելսինկիում ընդունված հայտարարությունների հիմքի վրա։
ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունենալու հունվարի 28–ին՝ շվեյցարական Դավոս քաղաքում կայանալիք Տնտեսական ֆորումի շրջանակներում։Tuesday, January 27, 2009
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը
HayInfo. 27-1-2009- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովն այսօր Ցյուրիխում հանդիպում կանցկացնեն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակությունների շրջանակներում։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր արտգործնախարար Նալբանդյանը, նախարարների հանդիպումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։ Նրա խոսքերով՝ բանակցությունները կանցնեն Մադրիդյան առաջարկների, ինչպես նաև Մոսկվայում և Հելսինկիում ընդունված հայտարարությունների հիմքի վրա։
ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը կհաջորդի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունենալու հունվարի 28–ին՝ շվեյցարական Դավոս քաղաքում կայանալիք Տնտեսական ֆորումի շրջանակներում։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment