Sunday, February 1, 2009

2008-ԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է 41 ՀԱԶԱՐ 454 ԾՆՈՒՆԴ

«Ազգ». 31-1-2009- Հանրապետությունում 2008-ին գրանցվել է 41 հազար 454 ծնունդ, ինչը 1135-ով ավելի է 2007-ի նույն ցուցանիշից: Ըստ «Արմենպրեսի», նախորդ տարվա ընթացքում մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում շարունակաբար իրագործվել են ՀՀ կառավարության հաստատած «Մոր եւ մանկան առողջության պահպանման 2003-2015-ի ազգային ռազմավարություն»-ով եւ «Վերարտադրողական առողջության բարելավման 2007-2015 թթ. ծրագրով» սահմանված միջոցառումները: 2008-ի հուլիսի 1-ից հանրապետությունում ներդրված «Ծննդօգնության պետական հավաստագրի» ծրագիրը հնարավորություն է տվել բնակչության համար լիովին ապահովելու որակյալ եւ անվճար ծննդօգնության ծառայություններ:

No comments: