Wednesday, February 18, 2009

ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ԲԱՅՑ՝ ՄԵՂՄ

«Առավոտ» 14.2.2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, day.az-ի փոխանցմամբ, պատասխանելով ռուսաստանյան լրատվամիջոցների հարցերին, անդրադարձել է, մասնավորապես, իր երկրի ռազմական պոտենցիալի ուժեղացմանը. «Մենք այդ հարցին շատ մեծ ուշադրություն ենք դարձնում: Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան կոնֆլիկտը, այդ քաղաքականությունը շարունակվելու է: Կարճ ժամանակում մեզ հաջողվեց ստեղծել ոչ միայն զինված ուժերի նյութատեխնիկական բազա, այլեւ բարձրացնել բանակի մարտունակությունը, պրոֆեսիոնալիզմը: Մի քանի տարի առաջ ստեղծվել է պաշտպանական արդյունաբերության նախարարությունը: Եվ այսօր մենք ունենք մի քանի գործարաններ, որոնք թողարկում են համաշխարհային չափանիշներին համապատասխանող ռազմական արտադրանք: Այսօր ադրբեջանական բանակը հզորագույն կառույց է, որն ընդունակ է լուծել ցանկացած խնդիր եւ առաջին հերթին՝ բռնազավթված տարածքների ազատագրումը: Եթե Ադրբեջանն ունենար այդպիսի ռազմական պոտենցիալ այն ժամանակ, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, ապա մեր հողերը երբեք չէին օկուպացվի: Այսօր դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը կարող է Ադրբեջանին իր կամքը փաթաթել ռազմի դաշտում: Մենք հետագայում նույնպես այդ հարցերին մեծ ուշադրություն ենք դարձնելու՝ այնքան ժամանակ, մինչեւ չազատագրվեն մեր հողերը»:

No comments: