Wednesday, August 17, 2011

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախկին նախագահն այցելել Ալիեւի շիրիմին

News.am. 16-8-2011- Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հուսով է, որ իր դեմ տարիներ առաջ հարուցված մեղադրանքները կհանվեն: Այդ մասին նա հայտնել է Turan գործակալության հետ զրույցում:
«Ես ներկայիս կառավարության թշնամին չեմ, ես նորմալ մարդ եմ, որ չի կարող չնկատել այն ահռելի դրական փոփոխությունները, որ կատարվել են վերջին տարիներին: Ես քայլում եմ փողոցում եւ ամեն ինչ տեսնում իմ աչքով»,- ասել է Մութալիբովը:
Հարցին, թե ինչով կբացատրի Հեյդար Ալիեւի շիրիմին այցելելն ու ծաղիկներ դնելը, Մութալիբովը պատասխանել է, թե միշտ էլ ընդունել է Հեյդար Ալիեւի արժանիքները: «Դա նորմալ, մարդկային քայլ էր, եւ չարժե քաղաքականացնել»,- ասել է նա:
Ադրբեջանի նախկին նախագահը Բաքու էր ժամանել Մոսկվայից` որդու հուղարկավորությանը մասնակցելու համար: Ազադ Մութալիբովը մահացել էր օգոստոսի 8-ին, տեւական հիվանդությունից հետո:
Այազ Մութալիբովը Ադրբեջանի նախագահ էր ընտրվել 1990թ. սեպտեմբերի 8-ին: Խոջալուի դեպքերից հետո 1992թ. մարտի 6-ին նա հրաժարական էր տվել եւ այդ ժամանակվանից ապրում էր Մոսկվայում: Նրա դեմ մի քանի քրեական գործ էր հարուցվել:

No comments: