Tuesday, February 17, 2009

ՀԱՂԹԱՆԱԿ` ՈՉ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

A1+. 16-2-2009- Հայ աթլետները 3 մեդալ են նվաճել Թեհրանում կայացած «Արեւածագի 10 օր» միջազգային մրցաշարում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում: Հայաստանի հավաքականի կազմում ամենահաջողը ելույթ է ունեցել Հայկանուշ Բեգլարյանը, որը հեռացատկում գրավել է 1-ին հորիզոնականը եւ նվաճել ոսկե մեդալ: Ֆեդերացիայում ընդգծեցին, որ Հայկանուշը իր անձնական արդյունքը Իրանում չի բարելավել, սակայն դա նրան չի խանգարել դառնալ մրցաշարի հաղթող: Հայաստանի եւս 2 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Խոսքը վազորդներ Սեւակ Եղիկյանի եւ Արամ Դավթյանի մասին է: Եղիկյանը մրցանակային եռյակում է հայտնվել 1500 մ տարածությունում, իսկ Արամ Դավթյանը` 800 մ: Վերջինս հանդես է եկել նաեւ 400 մ տարածությունում, սակայն մրցանակային տեղ չի գրավել: Սեւակ Եղիկյանն էլ ելույթ է ունեցել նաեւ 300 մ տարածությունում եւ դարձյալ դուրս է մնացել լավագույն եռյակից: Հայաստանի կազմում ելույթ են ունեցել նաեւ այլ մարզիկներ, որոնք Թեհրանից վերադարձել են առանց մեդալների:

No comments: