Monday, February 23, 2009

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին

/PanARMENIAN.Net/ 21.02.2009 - Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել հուշարձանին: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ծանոթացել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության հետ եւ գրառում է կատարել հուշամատյանում: «Ես ափսոսում եմ, որ մարդիկ չեն սովորել եզրակացություններ անել պատմությունից»,-գրել է Վաշաձեն:

No comments: