«Ազատություն» 13-3-2009- Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, դրամի արժեզրկման հետեւանքով այս տարի ԱՄՆ-ի դոլարի կուրսը կարող է կանգ առնել 400-850 դրամի սահմաններում:
«Կարծում եմ, այս տարի կուրսը կկանգնի 400-ից 850-ի արանքը», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Բագրատյանը` շարունակելով. - «Ինչո՞ւ այդքան մեծ. որովհետեւ չգիտենք Ռուսաստանից ինչքան կգա»:
Գնահատելով իշխանությունների գործողությունները դրամի արժեզրկման կապակցությամբ, նախկին վարչապետը ասաց. - «Պրեզիդենտը չի կանչում վարչապետին, ասում` տղա ջան, Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու ժամանակ ինչո՞ւ ես երկու անգամ արժեվորել դրամը, որ հիմա էլ գահավիժի, քո այդ արժեվորելու հետեւանքով մեր էքսպորտային տնտեսությունը վերացել է»:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա տարադրամի արժեքը երկրի տնտեսության վրա, Բագրատյանը արձագանքեց. - «Կարող է լինել մի քանի սցենար` կախված նրանից, թե Ռուսասստանից, որը հիմնական դոնորն է մեր տրանսֆերտների, ինչքան տրանսֆերտները կպակասեն: Եվ կախված է նաեւ, թե կառավարությունը ի վիճակի՞ է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել: Երկրորդ մասով` գրեթե բացառված է, որ ճիշտ քաղաքականություն վարեն, որովհետեւ ճիշտ քաղաքականությունը կխփի օլիգարխներին, կնշանակի, որ տնտեսական ճգնաժամի հետեւանքները վճարում է ոչ միայն ժողովուրդը, այլ նաեւ հարուստ խավը եւ իրենց այդ մի քանի իմպորտյորները»:
Անուշ Մարտիրոսյան
Saturday, March 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment