/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հերթական տարածաշրջանային այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտակա ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման մասին: Ներկա պահին երկու պետությունների ղեկավարների հանդիպման կոնկրետ ժամկետների մասին դեռեւս պայմանավորվածություն չկա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնում էր «Կոմերսանտը», ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է Պրահայում մայիսի 7-ին կայանալիք «Արեւելյան գործընկերությանը» նվիրված ԵՄ գագաթաժողովում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կառաջարկի հանդիպման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` առաջարկելով անցկացնել այն Պրահայում ՌԴ դեսպանատան տարածքում: «Եթե այդ առաջարկն ընդունվի, ռուսական կողմը կրկին հնարավորություն կստանա հայտարարել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում իր կառուցողական դերի մասին»,- գտնում է թերթը:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment