«ԱԶԳ» 13-3-2009- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորումը հետաքրքրում է աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ այն երկրներին, որոնք գտնվում են այս տարածաշրջանում: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեման», ասել է Լավրովը Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Լավրովի խոսքովՙ այդ հարցը քննարկվում է բացառապես այն ջանքերի շրջանակում, որոնք գործադրվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ, եւ որեւիցե «այլ զուգահեռ, այդ ձեւաչափին հակասող բանակցություններ ոչ ոք ոչ մեկի հետ չեն անցկացնում»:Friday, March 13, 2009
«ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»
«ԱԶԳ» 13-3-2009- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորումը հետաքրքրում է աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ այն երկրներին, որոնք գտնվում են այս տարածաշրջանում: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեման», ասել է Լավրովը Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Լավրովի խոսքովՙ այդ հարցը քննարկվում է բացառապես այն ջանքերի շրջանակում, որոնք գործադրվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ, եւ որեւիցե «այլ զուգահեռ, այդ ձեւաչափին հակասող բանակցություններ ոչ ոք ոչ մեկի հետ չեն անցկացնում»:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment