Monday, March 16, 2009

Հանցագործությունների շղթայի հերթական օղակըՙ

A1+ 13-3-2009- 2009 թվականի մարտի 13-ին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախասրահում մասնագիտական պարտականությունները կատարելիս ծեծի է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս արյունահոսություն է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց: Հայտնի են այդ բռնությունը կատարողները: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է ծագել կոնֆլիկտը լրագրողի եւ համալսարանի ներքին անվտանգության աշխատակիցների միջեւ, դաժանությունը, որ դրսեւորել են վերջիններս, որեւէ արդարացում չի կարող ունենալ: Սա լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման հերթական դեպքն է, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նախորդ տարիներին տեղի ունեցած ու չբացահայտված բիրտ եւ ցինիկ հանցագործությունների շղթայի մի օղակը: Մենք դատապարտում ենք այս բռնարարքը եւ պահանջում ենք պատժել այն իրականացրած անձանց: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Երեւանի մամուլի ակումբ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան ԶԼՄ-ների աջակցության ՚Ինտերնյուսՙ ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հայաստանի հելսինկյան կոմիտե

No comments: